Տիգրան Ավինյանը հույս ունի, որ ոչ հեռու ապագայում կունենանք նաև կին փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս ունի, որ ոչ հեռու ապագայում կունենանք նաև կին փոխվարչապետ, որը կդառնա նոր ձևավորված Կանանց խորհրդի նախագահ:

«Պարոն վարչապետ, ես ձեր հանձնարարականով դարձել եմ Կանանց խորհրդի նախագահ, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ասաց Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ պետք է լիներ։

«Դե, կին պետք է լիներ։ Հուսով եմ, մենք ոչ հեռու ապագայում կունենանք նաև կին փոխվարչապետ, ով նաև կլինի Կանանց խորհրդի նախագահ»,- ասաց Ավինյանը։ Իր հերթին՝ վարչապետը կատակով հավելեց. «Ավելի լավ է, տղամարդկանց խորհուրդ ունենանք, կին ղեկավար կնշանակենք»։

Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության այսօրվա նիստում քննարկված բռնության հարցերը քննարկվել են նաև Կանանց խորհրդում և քննարկումների ու հավաքագրված վիճակագրության հիման վրա անհատական փաթեթներ են մշակվելու։ «Թիրախավորված ու փաստերով օրենքների նախագծերի փաթեթներ են մշակվելու իրավիճակը բարելավելու համար»,- ասաց Ավինյանը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան