Մշակույթ

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված գրող Հրաչյա Հովհաննիսյանի հոբելյանին

2 րոպեի ընթերցում

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված գրող Հրաչյա Հովհաննիսյանի հոբելյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակի կապակցությամբ «ՀայՓոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում:

Մարումն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, կրտսեր Հրաչյա Հովհաննիսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Հրաչյա Հովհաննիսյանը մեծատաղանդ բանաստեղծ էր, որին շատ էին սիրում, և նրա հոբելյանի կապակցությամբ այսօր ծաղիկներ խոնարհեցինք նրա գերեզմանին, օրը նշանավորեցինք Տերյան, 59 հասցեում Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմամբ: Նախատեսում ենք հաջորդ տարվա սկզբին Գրողների միության մեծ դահլիճում նշել Հովհաննիսյանի 100-ամյակը` գրողների շրջանակում, իսկ հետո պետական, կառավարական հանդիսություն կիրականացվի»,-տեղեկացրեց Էդվարդ Միլիտոնյանը:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 60 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է Հրաչյա Հովհաննիսյանը: Նամականիշի խորապատկերին ներկայացված են հատվածներ հեղինակի բանաստեղծություններից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում