Հայաստանը մարդկային զարգացման համաթվում գրանցել է առաջխաղացում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2018-ի տվյալներով դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը 189 երկրների և ՄԱԿ-ի կողից ճանաչված տարածքների շարքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականի Մարդկային զարգացման զեկույցի արդյունքները Երևանում ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

«Հայաստանը գրանցել է խիստ զգալի փոփոխություններ, մեծ առաջխաղացում է գրանցվել մարդկային զարգացման համաթվում (ՄԶՀ): 2018-ին Հայաստանը հասել է 81-րդ տեղը: Սա զգալի ձեռքբերում է, և սա միանշանակ պետք է գնահատել»,-ասաց Շարփը:

1990-ից մինչև 2018թթ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը աճել է 0.633-ից մինչև 0.760, որը կազմում է 20 տոկոս աճ: Կյանքի տևողությունն աճել է 7.1 տոկոսով: Ակնկալվող դպրոցական տարիները աճել են 2.3 տարով: Երկրի համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2018թթ ընթացքում աճել է մոտ 157.7 տոկոսով:

Շարփը նշեց՝ ՄԱԿ-ի թիմը ձեռք ձեռքի հետ համագործակցում է կառավարության, քաղհասարակության ներկայացուցիչների, մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ կայուն արժեհամակարգի, սննդի անվտանգության, ներառական շուկաների, մարդու իրավունքների և այլ ուղղություններով:

2018թ ՄԶՀ համաշխարհային վարկանիշում առաջատար հնգյակը կազմում են Նորվեգիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Գերմանիան և Հոնկոնգը: Նվազագույն ՄԶՀ վարկանիշ ունեն Բուրունդին, Հարավային Սուդանը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը և Նիգերը:

2019թ ՄԶԶ-ն ներկայացնում է 2018թ Մարդկային զարգացման համաթիվը 189 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել