Տնտեսություն

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր. Ջանջուղազյան

2 րոպեի ընթերցում

 Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր. Ջանջուղազյան

ՀԱՆՔԱՎԱՆ,7ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պարտքը Հայաստանում2019-ի տարեվերջին կլինի ավելի ցածր, քան կանխատեսվել էր2019-իբյուջեիմասին օրենքի քննարկումներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս մասին ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

«2019-ի տարեվերջի համարբյուջեի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կունենանք, քանի որ համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծագրերի մասով: Մենք կունենանք պարտք-ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ: Եթե մենք2019-2021միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսելէինք, որ մենք աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև, և2019-ին կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` 2020 թվականիբյուջեի արդեն հաստատվածօրենքով գործառնությունները տեղի ունենալու արդյունքում այլ հավասար պայմաններում ակնկալում են, որ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պարտքը կկազմի մոտ 48.2 տոկոս: Այս ցուցանիշները նա համարժեք համարեց իրենց կանխատեսումներին:

Ջանջուղազյանը նաև նշեց` տարբեր երկրների դասակարգման համար օգտագործվող ցուցանիշների տեսակետից Հայաստանը շարունակում է համարվել նվազ պետական պարտքի բեռ ունեցող երկրի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում