Ջանջուղազյանն առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք է տեսնում

4 րոպեի ընթերցում

ՀԱՆՔԱՎԱՆ,7ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունն «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչհնարավորությունընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով` եթե նույն վարձու աշխատողը դրա փոխարեն խնայողություններ գեներացներ կարող էր ներդրումներ կատարել, օրինակ, նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման միջոցառումները հաջողությամբ իրականացնելու համար: Նախարարը նկատեց` առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում կստացվի, որ մարդը դրա փոխարեն ներդրում է կատարում առողջապահության համակարգում: «Դրանով է պայմանավորված մեր այս տեսակետը: Դրա համար կարծում ենք, որ դեռ վաղ է խոսել այդպիսի սցենարների մասին`որպես կայացված որոշում: Կարծում ենք, որ հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ ընդամենը մեկ տեսակետ է ներկայացնում, բայց համոզված է, որ կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանան: Նախարարը նշեց, որ զուտ տնտեսության մրցունակության տեսակետից դիտարկեց հարցը: Ջանջուղազյանը շեշտեց` կա նաև հարցի մյուս կողմը, ըստ էության առողջապահության համակարգում, այսօր գնահատվում է, որ պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, մոտ 2այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից: «Բայց եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին»,-ասաց նախարարը:

Հարցին, թե առողջության հարկի համար ֆինանսների նախարարությունն ունի արդյոք նախընտրելի շեմ, նա նշեց` Ֆինանսների նախարարության նախընտրած շեմը0-նէ, ոչ թե3-ըկամ6-ը: «Հարցը չափի մասին չէ, այլ ուղղության մասին է: Մենք կարծում ենք, որ պետք է նաև քննարկման առարկա դառնանայլընտրանքայինտարբերակները, քանի որ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհասցնի այդ արդյունքներին` առանց կորուստների»,-եզրափակեց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ, որով մասնավորապես առաջարկվում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձից վճարեն 6 տոկոս առողջության հարկ:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ