Քննարկվում է աղջիկներին Մ. Մելքոնյանի անվան վարժարան ընդունելու հնարավորությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցերը եղել են և շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարևոր մասը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևին նվիրված համաժողովի ժամանակ Բալայանը շեշտեց, որ անցած ուսումնական տարում Հայաստանում ունեցավ արդեն երկրորդ անգամ կին շրջանավարտ զինծառայողներ երկու ռազմաուսումնական հաստատություններից, որոնք հաջողությամբ իրենց զինվորական ծառայությունը կատարում են սպայի ուսադիրների ներքո ու բավականին հաջողություններ են գրանցում։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները ունեն երեք հիմնական նպատակ։

«Առաջինը՝ պաշտպանության համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնումը և կին զինծառայողների թվի ավելացումը, որը Պաշտպանության նախարարությունը համարում է իր առաջնահերթություններից մեկը։ Երկրորդը զինված ուժերում ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ծառայություն անցնելու, ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։ Տեղեկացնեմ, որ տասն օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստն էր կայացել և արդեն ամենայն լրջությամբ քննարկում ենք աղջիկներին այդ վարժարան ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական հարցեր կան շտկելու՝ կացարանի հետ կապված, որը փորձելու ենք լուծել մոտ ապագայում... Երրորդ նպատակն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ կին զինծառայողի ներուժը լիարժեք կիրացվի, որտեղ կին զինծառայողները կլինեն ոչ թե արդեն ընդունված որոշումների զուտ կատարողներ, այլ այդ որոշումներ ընդունման ակտիվ մասնակիցներ և ինչու չէ նաև որոշում ընդունողներ իրենց ենթակա անձնակազմի մասով»,- ասաց Բալայանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս նպատակները նոր չեն սահմանվել՝ 2014 թվականից ի վեր պաշտպանության նախարարությունը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ միջազգային գործընկերների օժանդակությամբ աշխատաքներ է տարել պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ զինծառայության մեջ կանանց ներգրավման և առաջխաղացման իրավական և գործնական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

«Նշեմ, որ ներկայումս կանանց և տղամարդկանց համար օրենսդրությամբ ամրագրված և ապահովված են ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտպանության համակարգում պետական ծառայության ընդունվելու, զինված ուժերում ծառայություն անցնելու, պաշտոնի նշանակման վերաորակավորման, առաջխաղացման և ծառայության հետ կապված այլ գործողությունների մասով հավասար իրավունքները։ Այսինքն՝ օրենսդրորեն այս հարցը լուծված է և արդեն անցնում ենք դրա կիրառման փուլին»,- ասաց Բալայանը։

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ինչպես նաև Վրաստանից ժամանած հյուրեր։

Հայերեն Русский

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026