1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը 3 ահազանգ է ստացել Գեղաքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: