Հասարակական

Քարահունջ գյուղում  մոտ 4000 քմ բուսածածկույթ է այրվել

1 րոպեի ընթերցում

Քարահունջ գյուղում  մոտ 4000 քմ բուսածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 15:57-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին: Հրդեհի մակերեսը կազմում էմոտ 4000 քմ բուսածածկույթ:

Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների և գյուղի 2 բնակչի կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Քարահունջ գյուղի 3 բնակիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 1-ին, ժամը 07:35-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որհրդեհն ինքնամարվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում