Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, եւ այս քաղաքականությունը լինելու է շարունակական:

Նախագահ Սահակյանը կարեւորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաեւ նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին:

Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն English Русский