ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված՝ 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել էոստիկանության Կենտրոնականի բաժին:
«Արմենպրես»-ը լրացուցիչ տեղեկություններ կճշտի դեպքի առնչությամբ։