Հասարակական

Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին

1 րոպեի ընթերցում

Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան դիմել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Ինչպես կասեք, Նիկոլ Փաշինյան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ալեքսիս Օհանյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած մարտահրավերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում