Մշակույթ

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը հանդիպել է Օհան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին, և մաեստրոյի հոգեզավակ, բժիշկ Վահան Վարդապետյանին: Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Այցի ավարտին Աննա Հակոբյանը նշել է, որ դրա ընթացքում հրաշալի հոգևոր սնունդ է ստացել և հաղորդակից դարձել հայ մեծանուն դիրիժոր արվեստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում