Պաշտոնական

Լեգենդար հետախույզ, իսկական հայրենասեր. Փաշինյանը՝ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Լեգենդար հետախույզ, իսկական հայրենասեր. Փաշինյանը՝ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին:

Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ ու արտառոց անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ հոգու տեր մարդ, ով իր ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին, իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ծառայությանը և պաշտպանությանը:

Ողջ կյանքի ընթացքում Գևորգյանների ընտանիքը կապ էր պահպանում Հայաստանի հետ՝ բոլոր առումներով օգնելով երկրի կայացմանն ու ամրապնդմանը:

Լեգենդար հետախույզի և նրա սխրանքների մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում՝ իրական հայրենասիրության դասեր տալով ապագա սերունդներին:

Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի բոլոր հարազատներին և ընկերներին»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում