Հասարակական

Արղության փողոցի շինհրապարակներից մեկում բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա

1 րոպեի ընթերցում

Արղության փողոցի շինհրապարակներից մեկում բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արղության փողոցի շինհրապարակներից մեկում նոյեմբերի 25-ին բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշված դեպքի հետևանքով 1960 թվականին ծնված տղամարդը տեղում մահացել է, մյուսը` վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում