Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ օրակարգ է տեսնում Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է հիմնադրման 15-ամյակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն նպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը: 15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, բայց կարող եմ արձանագրել, որ այն Հայաստանում կայացել է: Պետք է արձանագրել, որ այս 15 տարիների ընթացքում ՄԻՊ-ի ու իշխանության հարաբերությունները պարզ չեն եղել: Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել: Մենք հույս ունենք, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել, որտեղ մարդն իսկապես բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության առջև դրված կարևորագույն խնդիր: Մարդու իրավունքների պաշտպանությունը հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մարդկանց անհավասարությունը ստեղծում է կոռուպցիա: Երբ ՀՀ-ն պայքարում է կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ օրակարգ կա:

«Կարող ենք արձանագրել նաև, որ լուծվել են կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի: Մենք ունեցանք 2018 թ. խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին, որ լայնորեն գնահատվեցին տեղական և միջազգային բոլոր դիտորդների կողմից որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ամեն օր, ամեն ամիս ու ամեն տարի ավելի կլավանա, և դա կլինի կառավարության ու ՄԻՊ-ի համագործակցության արդյունքում:

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները