Պաշտոնական

ԵԱՀԿ ԽՎ նախագահը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ նախագահը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում: Նա նշել է, որ այս կազմակերպությունը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում է գործում Մինսկի խմբի համանախագահությունը, որը միակն է, որ ԼՂ հիմնախնդրով զբաղվելու մանդատ ունի: Աժ նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցություններին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:

Զրուցակիցները խոսել են Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, որոնց նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է եւ այդ գործընթացներն անշրջելի դարձնելը: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, հակակոռուպցիոն պայքարին:

Գեորգի Ծերեթելին լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում