Ֆրանսիայի հարավում հեղեղումից զոհվածների թիվը հասել Է չորսի
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայի հարավում հեղեղումից զոհվածների թիվը հասել Է չորսի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/996383.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարների ջոկատը նոյեմբերի 24-ին Տաներոն քաղաքի շրջանում (Վարի դեպարտամենտ) հայտնաբերել Է մի ավտոմեքենա, որում գտել են տղամարդու եւ կնոջ մարմիններ: Այդպիսով, ինչպես նշել Է այդ մասին հաղորդած BFM հեռուստաալիքը, Ֆրանսիայի հարավ - արեւելքում հեղեղումից զոհվածների թիվը հասել Է չորսի: Տվյալները հեռուստաալիքն ստացել Է Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցած երկու օրը Վարի եւ Ծովամերձ Ալպերի դեպարտամենտների մի շարք շրջաններում տեղացել Է անձրեւների երկամսյա, եւ նույնիսկ եռամսյա նորման: Դա հանգեցրել Է գետերի, այդ թվում՝ Կաննի եւ Նիսի ափերից դուրս գալուն, սողանքների, փողոցների ջրածածկման: Վարի դեպարտամենտում ուղղաթիռով ջրից հանվել Է 230 մարդ:
Ներկայում գետերում ջրի մակարդակն սկսում Է իջնել: Սակայն Վարի դեպարտամենտում տակավին ջրով են լցված տասնյակ հազարավոր տներ եւ լքյալ ավտոմեքենաներ, 2,4 հազար տների բնակիչներ մնում են առանց Էլեկտրականության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: