ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 23-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզիԴիմիտրով գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակված խոտ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիմիտրով գյուղի Գայի փողոցի տներից մեկին հարակից տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 21:04 -ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր: