ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 23-ին, ժամը 18:42-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 21 հասցեին հարակից ավտոտնակում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։19-ին:
ավտոտնակում այրվել են երկու անվադող, մեկ օդամղիչ և առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ). ներսում գտնվող «Opel Vectra»մակնիշի ավտոմեքենան չի վնասվել: