Ալավերդիում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 23-ին, ժամը 20:11-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան 3 հասցեում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հրդեհը մեկուսացվել է ժամը 20։18-ին, մարվել՝ 20։39-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra»մակնիշի ավտոմեքենան:

Հայերեն Русский