Բեռնատարը միակողմանի փակել է  Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 05:59-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ա.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հայերեն Русский