Հասարակական

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 23-ին, ժամը 18։32-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 4,5-ին կմ-ին «Mercedes E-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տուժածներ Միշա Տ.-ն (ծնված 1994 թ.), Գագիկ Տ.-ն (ծնված 1972 թ.), Արմեն Շ.-ն (ծնված 1990 թ.) և Աղասի Ու.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում