Տնտեսություն

Փոխվարչապետ Ավինյանը կմասնակցի ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Ավինյանը կմասնակցի ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Նոյեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետՏիգրան Ավինյանը, ով հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչը, աշխատանքային այցով լինելու է Լոնդոնում: Տիգրան Ավինյանը մասնակցելու է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ»,- գրել է Հունանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում