ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ժնևում՝ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում (ՄԱԿԱԶՀ) տեղի ունեցած Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցի պաշտոնական շնորհանդեսին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Հովնանյանը և Ավագ Ավանեսյանը։

Զեկույցը կազմվել է ՀՀ գործող օրենսդրության և Հայաստանի մասնավոր կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ կայացած մի շարք քննարկումների հիման վրա: Զեկույցի մշակման աշխատանքներին ՄԱԿԱԶՀ փորձագետները ներգրավվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները՝ հաշվի առնելով նաև արդեն իսկ սկսված և նախատեսվող բարեփոխումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը՝ նշելով որ Հայաստանը գնում է դեպի տնտեսական հեղափոխություն՝ հիմնվելով բարձր տեխնոլոգիաների և նորարարական գործունեության զարգացման վրա, և այժմ էլ իրականացվում են բիզնես միջավայրի արդիականացմանն ուղղված քայլերը։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ավելացրել է, որ այժմ Հայաստանում ներդրումների իրականացման համար ճիշտ ժամանակն է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես, որի ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցում տեղ գտած մի շարք առաջարկություններին և ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների՝ նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին, մասնավորապես՝ կայուն զարգացում, ներդրումների խթանում, հարկային քաղաքականություն և արդարադատության բնագավառում փոփոխություններ:

Զեկույցի քննարկումներին մասնակցել են ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Միջոցառումն ամփոփել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` նշելով, որ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» նախատեսում է մի նախագիծ այն մասին, թե ինչպես կարելի է առաջ շարժվել կայուն ճանապարհով։

Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկման ընթացքում ընդգծվել են երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Ուսումնասիրվել է նաև հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:

Միջոցառման ընթացքում մասնագիտական քննարկումների և զեկույցում տեղ գտած առաջարկությունների հիման վրա նախատեսվում է մշակել ներդրումային քաղաքականության բարելավման ճանապարհային քարտեզ, որում տեղ գտած գործողությունների կատարումը կնպաստի ՀՀ ներդրումային միջավայրի կատարելագործմանը և ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան