Նիկոլ Փաշինյանը Միլանում ներդրումային ընկերությունների հետ մասնակցում է աշխատանքային ճաշի

2 րոպեի ընթերցում

ՄԻԼԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Միլանում գտնվող «Mediobanca» ներդրումային բանկի գրասենյակ, որտեղ նախատեսված են հանդիպումներ, աշխատանքային ճաշ և բիզնես ֆորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, ՀՀ վարչապետին դիմավորեց իտալական «Mediobanca»-ի նախագահ Ռենատո Պալիարոն: Աշխատանքային ճաշին հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:

Իտալական կողմից մասնակցում են իտալական «Mediobanca»-ի նախագահ Ռենատո Պալիարոն, «Mediobanca»-ի «Corporate and investment banking»-ի գործադիր փոխնախագահ Անտոնիո Գուլիելմին, «Mediobanca»-ի էներգետիկ խմբի համանախագահ Կլաուդիա Ֆորնարոն, «Mediobanca»-ի «Corporate and investment banking»-ի համանախագահ Ֆրանչեսկո Կանցիոներին, «F21 Sgr» ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ռենատո Ռավանելին, «Cassa depositi e prestiti» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Պալերմոն, «Terna»-ի գործադիր տնօրեն Լուիջի Ֆերարիսը, «Terna»-ի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Լուկիա Տորկիան, Հայաստանում Իտալիայի դեսպան Վիչենցո Դել Մոնակոն:

Հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված չէ: Աշխատանքային ճաշից հետո կմեկնարկի բիզնես ֆորումը:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել է Միլան, հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումների շարքը նաև Հռոմում:

Շանթ Խլղաթյան

Հայերեն English Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը