ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Կատար հայտնվել է տեղի լրատվամիջոցների գլխագրերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցը և դրա շրջանակում երկրի ղեկավարության հետ ունեցած հանդիպումները հայտնվել են տեղի լրատվամիջոցների գլխագրերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրում լույս տեսնող երեք անգլալեզու օրաթերթերը՝ The Peninsula-ն, Gulf Times-ը և Qatar Tribune-ը, իրենց առաջին էջերում մանրամասն անդրադարձ են կատարել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը:

The Peninsula-ն «Էմիրը Հայաստանի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերը» խորագրով հոդվածում նշել է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու փոխգործակցությունը զարգացնելու, ընդլայնելու և նոր հորիզոնների բարձրացնելու ուղիները: Մասնավորապես, խոսք է գնացել տնտեսության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և անվտանգության հարցերում համագործակցությանը:

«Հայաստանի նախագահն իր շնորհակալությունն է հայտնել էմիրին, Կատարի կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության և առատաձեռն հյուրընկալության համար՝ բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները», - գրել է թերթը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանն այս մասին խոսել է Կատարում ՀՀ դեսպանության բացման արարողության ժամանակ, ինչպես նաև ավելի ուշ՝ տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը:

Gulf Times-ը գրել է, որ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպմանը Արմեն Սարգսյանն ու էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Իսկ Qatar Tribune-ը հավելել է, որ էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին պաշտոնական ճաշ է մատուցել՝ ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի:

Կատարի Պետություն իրականացված այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ, այցը Կատարի հիմնադրամ, հանդիպումը վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանիի հետ, ինչպես նաև այցի այլ մանրամասներ լայնորեն լուսաբանվել են նաև Կատարի պետական լրատվական գործակալության՝ QNA-ի, ինչպես նաև տեղի արաբալեզու լրատվամիջոցների կողմից:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր