Պաշտոնական

Վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են«Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում