ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 16-ին 5 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Արարատի մարզիՄասիս քաղաքում այրվել է 1500 քմ,Գեղարքունիքի մարզիԾովագյուղ գյուղում՝ 5 հա,Կոտայքի մարզիՔաղսի գյուղում՝ 6000 քմ,Մեղրաձոր գյուղում՝ 50 հա, Վայոց ձորի մարզիԵղեգնաձոր քաղաքում՝ 5 հա խոտածածկ տարածք:
Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել: