Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից 16 ցուցարար է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից 16 ցուցարար է ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/995461.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից առնվազն 16 ցուցարարի է ձերբակալել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերից, երբ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:
Արդեն մեկ տարի ամեն շաբաթ օր տեղի ունեցող բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ինչպես նաև ցուցարարների ու ոստիկանության բախումներով: