Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» ղեկավարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը հատկանշական է համարել հայ-վրացական գործընկերային հարաբերություններն ու ներդրումային հիմնադրամի գործունեության առանձնակի մասնակցությունը Վրաստանի տնտեսության զարգացման գործում։ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ ներդրումների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը լավ հնարավորությունների հարթակ կարող է դառնալ՝ հաշվի առելով ներդրումների ներգրավման գերակայությունը ՀՀ տնտեսության համար ևս։

Դավիթ Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները կարևոր ձեռքբերում են նաև Վրաստանի համար՝ հաշվի առնելով այն տնտեսական և գործընկերային կապերը, որոնք առկա են երկու երկրների միջև։ Նա իր խոսքում նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը փոքր երկրներ են, որոնց միջև շատ կարևոր է սիներգիայի առկայությունն ու փոխադարձ կապերի ամրապնդումը։ Մենք այստեղ ենք հասկանալու համար այն առաջնահերթություններն ու հնարավորությունները, որոնց ուղղությամբ կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել և ստեղծել հետագա արդյունավետ համագործակցության ամուր հիմքեր»։

Վրաստանի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության շրջանակները, նպատակն ու գործառույթները՝ նշելով, որ վերջինս ուսումնասիրում է ներդրոմային հնարավորություններն այն ոլորտներում, որոնք էապես նպաստում են Վրաստանի տնտեսության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները՝ հաշվի առնելով Վրաստանի և Չինաստանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագիրը։ Դավիթ Սագանելիձեի խոսքով՝ Հայաստանի ու Վրաստանի արդյունքվետ համագործակցությունն այս ուղղությամբ կարող է հայկական մի շարք արտադրանքների համար լավ հնարավորություն ստեղծել՝ դուրս գալու դեպի չինական շուկա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանով լոգիստիկ այլընտրանքային ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացմանը և տնտեսական համագործակցության մի շարք այլ հարցերի։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում