Ֆրանսիայի հարավ - արեւելքում տեղացած ձյունն առանց լույսի Է թողել 200 հազար տուն
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայի հարավ - արեւելքում տեղացած ձյունն առանց լույսի Է թողել 200 հազար տուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/11/995310.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ - արեւելքում ձյան տեղումների հետեւանքով առանց Էլեկտրականության Է մնացել 200 հազար տնատիրություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Enedis Էլեկտրամատակարարման ընկերության ներկայացուցչին: Էլեկտրամատակարարման խափանումների հիմնական պատճառը Էլեկտրահաղորդման գծերի խզումներն են ծառերի տապալման հետեւանքով, որոնք չեն դիմանում ձյան ծանրությանը: Իզերի դեպարտամենտում տապալված ծառն սպանել Է մի ավտոմոբիլիստի:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 14-ի երեկոյան Գրենոբլի եւ Լիոնի միջեւ ձգվող երկաթուղում ձնահյուսերի հետեւանքով կանգ Է առել գնացքը՝ մնալով «առանց ջեռուցման եւ լույսի»: Շարժակազմը տարահանվել Է: Նոյեմբերի 14-ին տարածաշրջանի յոթ դեպարտամենտներում սպառնալիքի նարնջագույն մակարդակ Էր հայտարարվել ձյան սաստիկ տեղումների եւ մերկասառույցի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: