Շարունակվում է «Երևանի օրերը Գյումրիում» նախագծը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Երևանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին: Ներկայացվեց Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրաման. բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի: Հյուրախաղը կազմակերպվել էր նոյեմբերի 8-10 անցկացվող «Երևանի օրերը Գյումրիում» նախագծի շրջանակներում:

Մշակութային օրերի մեկնարկը տրվել է նոյեմբերի 8-ին՝ Երևանի Թումանյանի անվան պետական թատրոնի ներկայացմամբ և Հայաստանի պետական կամերային երգչախումբի համերգային ծրագրով՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան:

«Ուզում ենք Երեւանում ստեղծվող մշակութային արժեքավոր երեւույթներն իրենց ամբողջ ծավալով եւ շքեղությամբ ներկայացնել նաեւ Գյումրիում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Անդրադառնալով նմանատիպ հանրույթների այցերին Տիգրան Վիրաբյանը փաստեց՝ դժվար է պարբերաբար կազմակերպել, դրա համար միջոցներ են պետք: «Ընդհանրապես պետք է գտնենք պետական աջակցություն մայրաքաղաքի ու մարզերի կապն ամրապնդելու ու մայրաքաղաքի բարձրաճաշակ մշակույթը հրամցնելու համար: Այստեղ մայրաքաղաքն էլ անելիք ունի»,-նշեց փոխքաղաքապետը վստահեցնելով՝ արվել է ամեն ինչ միջոցառումները բարձ որակով անցկացնելու համար: «Մենք սա անում ենք մեծ սիրով ու պատրաստակամությամբ՝ նաև գիտակցելով Գյումրիի մշակութասեր հասարակության ճաշակը»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նախագծի շրջանակներում նոյեմբերի 10-ին՝ Շիրակի մարզային գրադարանում կհանդիպեն Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական եւ Գյումրու գրադարանների աշխատակիցները: Կանցկացվի սեմինար-քննարկում «Ժամանակակից գրադարանը» խորագրով: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա գալա-համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Մայրաքաղաքի մշակույթը Գյումրիից բացի ներկայացվել է նաև Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում, Ստեփանակերտում և Վանաձորում:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան