Հասարակական

ԵՊՀ գիտխորհրդում կքննարկվի ուսման վարձերը միջինում 15%-ով բարձրացնելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ գիտխորհրդում կքննարկվի ուսման վարձերը միջինում 15%-ով բարձրացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բուհի գիտական խորհրդին ներկայացնել ուսման վարձերի բարձրացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գևորգյանն ասաց նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Աշխատավարձերը շատ ցավոտ թեմա են, որովհետև այսօր մեր պրոֆեսորը ստանում է աշխատավարձ, որը համարժեք չէ իր կատարած աշխատանքին: Բայց աշխատավարձը հիմնականում գոյանում է ուսման վարձերից, որովհետև որևէ ծառայություն այլևս շոշափելի գումար չի բերում: Չբարձրացնել ուսման վարձերը, և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ: Ես որոշ ժամանակ հետո գիտխորհրդի քննարկմանը կդնեմ ուսման վարձերի բարձրացման հարցը: Այս վարձերով հնարավոր չի համալսարանը պահել: Իմ հաշվարկներով ուսման վարձերը կբարձրանան միջինը 15%-ով, կախված մասնագիտությունից»,- ասաց Գևորգյանը:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այդ բարձրացման շնորհիվ կկարողանան բուհի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 10%-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում