Տարածաշրջանային

Էրդողանը չի բացառել ռուսական կործանիչների ձեռքբերման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Էրդողանը չի բացառել ռուսական կործանիչների ձեռքբերման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից: Այդ մասին նա նոյեմբերի 5-ին հայտնել Է լրագրողներին:

«Երբ մենք գնում Էինք C-400 զենիթահրթիռային համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չԷինք հարցնում, եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա մենք կգնենք դրանք»,-նշել Է Թուրքիայի ղեկավարը՝ ի պատասխան Մոսկվայի հետ ռուսական կործանիչների մատակարարման պայմանագրի կնքման հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցի:

«Եթե F-35-ի հարցը չլուծվի, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,-հավելել Է Էրդողանը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նոյեմբերի 4-ին հայտնել Է, որ երկրի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: «Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը, եւ մենք այդ առաջարկությունը գնահատում ենք: Այն անհրաժեշտ Է գնահատել ֆինանսական, տեխնիկական եւ ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ Է կատարել ընդգրկուն վերլուծություն»,-ասել Է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:

Հոկտեմբերի 25-ին Daily Sabah թուրքական թերթը հայտնել Է, որ Անկարան եւ Մոսկվան մոտ են 36 Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, կողմերը նաեւ կարող են համաձայնության գալ այն բանի շուրջ, որ Թուրքիան ապագայում կսկսի որոշ բաղադրատարրեր արտադրել ռուսական ինքնաթիռների համար:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտարարել Է, որ Սու-35 եւ Սու-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցի շուրջ կոնսուլտացիաներ ընթանում են, բայց պարտավորագրերի կնքում առայժմ չի քննարկվում: Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել Է այն հաղորդումները, թե Անկարան կգնի Սու-35 ռուսական կործանիչներ: Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում