ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանությման նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շահագործման հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աշխատանքները, որոնց ավարտին հակաօդային պաշտպանության այդ համակարգերը կաշխատեն ողջ ուժով, կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն»,-նրա խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:
Աքարը նաեւ հայտնել Է, որ Անկարան դեռեւս շարունակում Է Վաշինգտոնի հետ բանակցություներ վարել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների հնարավոր մատակարարման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: