Հասարակական

Հանձնաժողովն ինձ հետ դեռ որևէ բան չի քննարկել. նախարարը` եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Հանձնաժողովն ինձ հետ դեռ որևէ բան չի քննարկել. նախարարը` եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ հնարավոր առաջարկների դեպքում պատրաստ է դրանք քննարկել Ամենայն հայոց կաթողիկոսի կամ եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե նախատեսվում է դպրոցներում Հայոց եկեղեցու պատմությունը հանել առարկայացանկից:

«Մշակվում են չափորոշիչներ, առարկայացանկեր: Եվ քննարկվում են յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունը, նպատակներն, թե մենք ինչ ենք ուզում ստանալ վերջնարդյունքում: Չափորոշիչները մշակող և առարկայացանկերը մշակող հանձնաժողովը աշխատում է, երբ առաջարկներ լինեն, մենք կքննարկենք ու որոշումները կկայացնենք: Այդ հանձնաժողովն առայժմ ինձ հետ որևէ բան չի քննարկել»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ թեմայով հանդիպում եղել է կաթողիկոսի հետ, նա պատասխանեց` իրենք պարբերաբար հանդիպումներ ունենում են՝ և կաթողիկոսի հետ, և եկեղեցու ներկայացուցիչների հետ, այդ առարկայի հարցը քննարկում: «Երբ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք»,-ասաց նախարարը:

Վերջնական ուսումնական պլանները փոխվելու, նոր դասագրքերը ներդրվելու են 2023-ից: Հարությունյանն առարկաների փոփոխության հետ կապված նշեց, որ եթե լինեն առաջարկներ, կքննարկեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում