Կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կավելանա 900-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումները հաջորդ տարի ավելացել ավելի քան 263 մլն դրամով: Ընդ որում, կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը նախատեսվում է 2020-ին ավելացնել 900-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020-ի պետական բյուջեի նախագծում ներառված է 21 ծրագիր և 176 միջոցառում, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 179 մլրդ 459 մլն դրամ` 2019-ի 158 մլրդ 886 մլն դրամի համեմատ: Պետական բյուջեից նախարարությանն ուղղված ծախսերը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով, ինչը կազմում է 12.9 տոկոս: Ընդ որում, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումներն ավելացել են 263 մլն դրամով կամ 2.5 տոկոսով, այդ թվում 900-ով կաճի կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը»,-ասաց Հարությունյանն ու հավելեց` ուսումնական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի շրջանակում վարկեր ստացած ուսանողների թիվը կավելանա մոտ 1500-ով:

Նախարարության բյուջեի նախատեսվող ավելացումները պայմանավորված են մի քանի գործոններով: Ավելացումը պայմանավորված է նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրի հատկացումների ավելացմամբ` կապված ուսանողների թվի մոտ 6.5 հազար աճով, ինչպես նաև ոլորտում իրականացվող կապիտալ շինարարության ծավալների ավելացմամբ: «Հաջորդ տարի մենք նախատեսում ենք 8 գյուղատնտեսական քոլեջներ վերակառուցել, հիմնովին նորոգել կամ կառուցել»,-ասաց նախարարը:

Մշակութային ժառանգության ծրագրի հատկացումները ևս ավելացել են, ինչը պայմանավորված է պատկերասրահների և թանգարանների շենքերի հիմնանորոգման, ջեռուցման համակարգերի իրականացման հետ: Նախատեսվում է վերականգնել 4 թանգարան:

Հայերեն العربية English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում