Մեծ հաղթանակ. Քիմ Քարդաշյանի անդրադարձը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
«Երեկ գրանցվեց մեծ հաղթանակ հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը»,-»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Քիմ Քարդաշյանը:
Նա հրապարակել է իր և իր երեխաների լուսանկարը՝ նշելով, որ լուսանկարն արվել է այս ամիս Հայաստանում:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:
Yesterday was such a huge victory for the Armenian people when the US House Of Representatives acknowledged the Armenian Genocide! This photo was taken of me and my children this month in Armenia by Jackie Nickerson pic.twitter.com/uIM8DroGEv
— Kim Kardashian West (@KimKardashian) October 30, 2019