Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի խնամքի նոր կենտրոնների բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հիմնադրամն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և երիտասարդների խնամքն ընտանեկան պայմաններում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ վերանորոգված խնամքի կենտրոններում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվեու իրենց շահառուների համար:

Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բարերարներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն ու մասնակցությունն են բերում հիմնադրամի գործունեությանը:

«Սա աշխարհում իմ տեսած ամենամեծ ընտանիքն է: Դուք՝ բոլորդ, մի ընտանիք եք այս ներդաշնակ մթնոլորտում: Սա անչափ գնահատելի է: Ես այստեղ եմ ընդամենը մի քանի րոպե և զգում եմ, թե ինչ լավ և առողջ մթնոլորտ է տիրում շուրջս»,-ասել է Նունե Սարգսյանը:

Նունե Սարգսյանի խոսքով՝ անչափ գնահատելի է, որ հիմնադրամը կարողանում է իր առաքելությունը բարձր մակարդակով իրականացնել՝ երեխաների համար ապահովելով ջերմ ընտանեկան մթնոլորտ:«Ուրախ եմ ներկա գտնվել այս գեղեցիկ հավաքույթին: Շատ բարձր ենք գնահատում ձեր արած գործը»,-ասել է Նունե Սարգյանը՝ մաղթելով հաջողություններ և նշելով, որ կփորձի իր կարողությունների սահմանում օգտակար լինել:

Այնուհետև Նունե Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոններում և մանկական գյուղի տարածքում, զրուցել երեխաների հետ, իր հեղինակած գրքերից նվիրել մանկական գյուղի գրադարանին:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը