ՀՀ վարչապետը և Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դիվանագետին պաշտոնավարման մեկնարկի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Լիտվան արդյունավետ քաղաքական երկխոսություն ունեն, որը լավ հիմք է երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Վարչապետը հեռանկարային է համարել զբոսաշրջության, ՏՏ, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը, ներդումային կապերի զարգացման համատեքստում կարևորել օդային ուղիղ հաղորդակցության հաստատումը՝ նշելով, որ այդ առումով Հայաստանում այժմ նպաստավոր հնարավորություններ են ստեղծվել: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և երախտագիտություն հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Անդրադառնալով ԵՄ և Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Լիտվան ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության հզորացման մեծ փորձ ունի կուտակած, և Հայաստանը հետաքրքրված է այդ փորձի փոխանակմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի դեսպանը նշել է, որ իր համար պատիվ է պաշտոնավարել Հայաստանում այս կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում և նպաստ ունենալ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ժողովուրդը արժանի են ԵՄ և ԵՄ երկրների կողմից քաջալերմանը, և Լիտվան պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, կիսվել ժողովրդավարական բարեփոխումների իր փորձով:

Տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները քննարկել են օդային ուղիղ կապի հաստատման, տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, պլաստիկ աղբի դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով գործակցության հնարավորությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

Հայերեն English Français Русский

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը