Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նորին Մեծություն իշխան Ռադուին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռումինիայի Նորին Մեծություն իշխան Ռադուին, որը Հայաստանում է նախագահի հրավերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է իշխան Ռադուի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացմանը։

Ռումինիայի իշխանն ասել է, որ տպավորված է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ և անցած ճանապարհով։ Ընդգծելով, որ երկու ժողովուրդներն իրենց մշակույթով, ավանդույթներով ու արժեհամակարգով շատ ընդհանրություններ ունեն ՝ նա նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անել ավելին՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար։

Զրուցակիցներն այս համատեքստում հատկապես կարևորել են Ռումինիայի հայ համայնքի դերը, որը համարվում է Եվրոպայում հնագույն հայկական համայնքներից մեկը և շարունակում է կամուրջ հանդիսանալ երկու ժողովուրդների միջև։

Նորին Մեծություն իշխան Ռադուն Ռումինիայի վերջին թագավոր Միհայի դստեր՝ արքայադուստր Մարգարետայի ամուսինն է։ Մարգարետան կրում է Ռումինական թագի պահապանի տիտղոսը: Ռումինիայի թագավորական տունը չունի սահմանադրական իրավունքներ, սակայն ունի բարոյական հեղինակություն՝ որպես ազգային ավանդույթների և արժեքների պահապան: Իշխանը մի շարք բարեգործական կազմակերպությունների անդամ է:

Հայերեն Русский

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին