Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է տիկին Դի Կարլոյի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի բարեփոխումների անցկացումը, որոնք կերաշխավորեն ընտրությունների արդար և թափանցիկ իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է հետևողականորեն առաջ մղելու բարեփոխումները՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներն ու ընդգծել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու ՀՀ կառավարության հետ: Ռոզմարի Դի Կարլոն շնորհավորել է վարչապետին Հայաստանի՝ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրին վերաբերող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոզմարի Դի Կարլոն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կարևորել բարենպաստ մթնոլորտի ձևավորումն ու փոխվստահության հիման վրա բանակցությունների առաջ մղումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող այլ հարցերի շուրջ:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում