Հասարակական

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է easydaily.com-ը, այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին:

ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքը ՝ սահմանի հատելու պահից 90 օրվա ընթացքում:Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում