Վարչապետը ներկա է գտնվել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաև հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով:

Բացման արարողությունից հետո վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում և ծանոթացել աշխատանքային պայմաններին և գործունեությանը:

«Զայլինքս» ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից և հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: 2019 թվականի ընթացքում «Զայլինքս»-ն արդեն իսկ ստացել է 3.06 միլիարդ դոլարի եկամուտ:

Հայերեն العربية English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում