Սպորտ

Ազատ ոճային երեք ըմբիշները պարտություն են կրել ԱԱ-ի մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային երեք ըմբիշները պարտություն են կրել ԱԱ-ի մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի երեք անդամներ անհաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 57 կգ քաշային կարգում Ռազմիկ Միսակյանը որակավորման փուլում պարտվեց Իրանից Ալիռեզա Սարլակին: 65 կգ քաշում Վազգեն Թևանյանն զիջեց թուրք Սելիմ Կոզանին և 70 կգ քաշային կարգում Արման Անդրիասյանը Իրանը ներկայացնող Ամիրհոսեյն Ալի Հոսեյնիին պարտվեց 5:2 հաշվով:

Հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար, եթե իրենց հաղթած մարզիկները դուրս գան եզրափակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում