ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 28-ին անփոփոխ թողեց «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրենՍեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու` առաջին ատյանի որոշումը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատախազությունը բողոքարկել էր Առուստամյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ:
Սեդրակ Առուստամյանինառաջադրված մեղադրանքնառնչվում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարական ծրագրին։ Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։