Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազար կդառնա հաջորդ տարվա հուլիսից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020թ. հուլիսի 1-ից: Այս մասին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան (հասնելով 300 հազարի- խմբ.): Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը: Կատարվել է ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոսով բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով:

«Բացի այդ, մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով»,-նշեց վարչապետ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը