Հայաստանում ՀՌՇ ավելի քան 3000 զինծառայող է մասնակցել  «Աշխարհագրական թելադրություն 2019»-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները երկրորդ անգամ մասնակցել են «Աշխարհագրական թելադրություն» ամենամյա միջազգային լուսավորչական ակցիայում։

Թելադրությունը կազմված է 40 հարցից, որոնցից 10-ը վերաբերում է հանրահայտ փաստերի, իսկ 30 հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է դրսևորել պատկերավոր մտածողություն, համակարգված տրամաբանություն և բազմագիտակություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, ակցիան անցկացվել է Գրումրու և Երևանի ռազմական կայազորերի բաց և փակ հարթակներում։ Առկա հարթակում գրված թելադրության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 29-ին։

Հայերեն Русский