Անտառուտ գյուղում ավտոմեքենայի գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 1 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 27-ին, ժամը 08:55-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենայի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) գազաբալոնային համակարգը խողովակով միացվել է կենցաղային գազի բալոնին, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչները՝ Նորիկ Մ.-ն (ծնված 1958 թ.) և Վարդուհի Գ.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են, իսկ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել է «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան, փլուզվել՝ տան քարե ցանկապատի մոտ 2 քմ հատվածը, ինչպես նաև կոտրվել են տան պատուհանները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Փրկարարները հոսանքազրկել են «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26