Հունաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:

Պրոկոպիս Պավլոպուլոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի նոյեմբերի 5-6-ը:

Վերջին անգամ Հունաստանից նախագահի մակարդակով այց Հայաստան տեղի է ունեցել 2014 թվականին, երբ պետական այցով ժամանել էր Կարոլոս Պապուլիասը:

Հայերեն العربية English Français Русский